ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նարեկացու աղոթքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ջոն Մալկովիչի ներկայացմամբ թող լույս պարգևի հերոսների հոգիներին

Նարեկացու աղոթքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ջոն Մալկովիչի ներկայացմամբ թող լույս պարգևի հերոսների հոգիներին
19.12.2020 | 18:37

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սգում է ռազմի դաշտում նահատակված մեր քաջ մարտիկների մահը։

«Մեր քաջարի հերոսները ճրագներ են դարձել, որոնք պետք է ցույց տան մեզ ճշմարիտի ուղիները ու հետ բերեն շեղված ընթացքներից։ Մեր աղոթքները չեն լինելու նրանց մասին. նրանք են հենց մեր աղոթքները, որովհետև ամենաբարձրում են։ Հավերժ փա՛ռք մեր հայրենիքի զավակներին, որոնց հիշատակի լույսին պետք է արժանի լինենք մեր գոյության ամեն օրով»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Եվ թող Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի այս հատվածը, որ հնչում է Ջոն Մալկովիչի ընթերցմամբ ու Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, խաղաղություն ու լույս պարգևի հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հոգիներին։

Դիտվել է՝ 4273

Մեկնաբանություններ